Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Էնֆիաջյանը իր ելույթից հետո սպիտակ վարդեր նվիրեց իրեն օպոնենտ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի մեկ այլ թեկնածու Մանե Թանդիլյանին:
Նշենք, որ կա վարկած, որ սպիտակ վարդերն անմեղության և մաքրության խորհրդանիշն են: Սպիտակ վարդեր նվիրողը կարծում է, որ դիմացինը մաքուր, անմեղ ու գեղեցիկ է: Այն անկեղծ, անպիղծ, հոգևոր սիրո խորհրդանիշ է, ստեղծված է ընդգծելու դիմացինի ոչ երկրային գեղեցկությունը և կատարելությունը: