ՀՀ Սոցապ նախարար նշանակված, Ելք խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանին կփոխարինի ՔՊ կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը, իսկ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում Մանե Թանդիլյանից հետո ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանն է։ Իսկ համամասնական ցուցակով Արտակ Զեյնալյանին հաջորդում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը: