Արտակ Գալստյանի որդին՝ Հայկ Գալստյանը առևանգվել է և այս պահին խոշտանգվում է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։
«Մեկ ժամ առաջ տեղեկացանք, որ Հայկ Գալստյանը, առևանգվել է, փաստաբանը Արտակ Գալստյանի եղբորը տեղեկացրել է, որ տղան, որը 22-23 տարեկան է, ամենայն հավանականությամբ գտնվում է Երևան քաղաքի քննչական վարչությունում։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ երիտասարդն այս պահի դրությամբ խոստանգվում է»,- ասաց նա։
Նա դիմեց լրատվամրջոցներին ու հասարակական կազմակերպություններին, որպեսզի անհապաղ արձագանքեն «Հանրային ձայն» կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող գործողություններին։
Հարցին՝ այս պահին ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կուսակցության կողմից Հայկ Գալստյանի մասով․ «Մենք ահազանգել ենք ՄԻՊ-ին, փաստաբաններն էլ ևս գտնվում են քննչական կոմիտեում, բայց ես համոզված եմ, որ նրանց վերև չեն թողնելու, ինչպես Արտակ Գալստյանի դեպքում»։
Արդրադառնալով «Հանրային ձայն» կուսակցության անդամ Արտակ Գալստյանի դեմ դատական գործընթացին՝ Ղուկասյանը նշեց․ «Արտակ Գալստյանի դեմ դատական գործընթացի հետ կապված այս պահին որևէ նորություն չունենք։ Նա գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում՝ մեկ անձի ցուցմունքով, առանց որևէ ապացուցողական բազայի։ Երեք անգամից ավել մենք ֆիքսել ենք խոշտանգման դեպք, որից մեկը ֆիքսել է նաև քրեակատարողական հիմնարկը և որպես հաղորդում հանցագործության մասին ներկայացրել է ոստիկանություն և դատախազություն։ 96 ժամը վաղուց լրացել է, մենք ոչ մի արձագանք չունենք, ո՛չ դատախազությունից, ոչ պարոն Աբազյանի հիմնարկությունից»,-ասաց նա։