«Դա իմ մասնավոր ձևակերպումն էր և բացարձակապես կապ չուներ մեծամասնության կարծիքի հետ»։
Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով իր ելույթին, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետությանն ավտորիտար բնույթի էր որակել։
«Սա բացարձակապես չի բնորոշում իմ վերաբերմունքն այդ պետության, այդ ժողովրդի նկատմամբ։ Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ, որը միանշանակ այլևս չի կրկնվի»,- ասաց նա։
Կոնջորյանը նշեց, որ չի կարծում, թե իր վրիպակը կարող է ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։