Բաքվի «Մեհսուլ» մարզադաշտում ընդդիմությունը ցույց է: Մի քանի ժամ տևած հավաքին, ըստ իշխանության, մասնակցել է 2800 մարդ, սակայն ընդդիմությունը խոսում է 20000 մարդու մասին, կա նույնիսկ տեղեկություն, որ 50 000 մարդ է հավաքվել։ 

Նշվում է, որ իշխանություններն արգելափակել են համացանցը՝ զրկելով ցուցարարներին ուղիղ հեռարձակման, հանրահավաքի մասին տեղեկություններ տարածելու հնարավորությունից: Ինչպես նաև իշխանությունները ցույցը կասեցնելու համար կեղծ տեղեկություններ էին տարածել, որ խոզի և թռչնի գրիպ է տարածված։ Ցուցարարների պահանջը բլոգեր Մեհման Հուսեյնովին և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելն է։

 

 Տեսանյութը՝ Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից։