Ադրբեջանցի զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել` Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման պահանջով: Բանն այն է, որ ՊՆ-ն հրաժարվում է նրանց որդիներին հուղարկավորել «Շահիդների պուրակում»: Ադրբեջանում պատվավոր հուղարկավորության փոխարեն, զոհվածների մեծ մասը հուղարկավորվել են մայրաքաղաքից հեռու գտնվող Քարադաղի շրջանում, հայտնում է infoteka24.ru-ն` հղում անելով Turan գործակալությանը:
«17 ընտանիքի անդամներ հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լուծել իրենց խնդիրը: Սակայն, նրանց խաբել են` ուղղորդելով «Սալյան զորանոց», որտեղ նրանց պետք է ընդուներ պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիեւը: Սակայն, տեղ հասնելուն պես` հասակացել են, որ փոխնախարարն այնտեղ չէ: Արդյունքում, ցուցարարները փակել են քաղաքի ամենամեծ պողոտաներից մեկը: Միայն դրանից հետո ՊՆ-ն ընդունել է նրանց»,- գրում է կայքը: