Հայ ժողովրդի նվիրյալ զինվորներն ընկան մեր բոլորիս անվտանգությունը, հայրենիքը պաշտպանելիս: Այս մասին Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» քաղաքացիական հավաքի ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: 

 

«Այլևս երբեք կոչով, հավատամքով հիշենք այս երիտասարդներին: Թող նրանք մեր վերջին զոհերը լինեն մեր երկրի»,- ասաց Հովհաննիսյանն ու Ազատության հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը: 

 

«Այո, մեղավորը թշնամին է՝ վախկոտ, իրավազուրկ, և մենք կասկած չունենք, որ այն Հայաստանը, նորը, որ գալու է ոչ միայն պիտի կանխի կամ նվազագույնի հասցնի նման զոհերը, թաղումները հայրենի օախներում, այլ արժանի հակահարված և նախահարված պիտի տա թշնամուն՝ թե ադրբեջանական, թե նախիջևանյան և ցանկացած այլ սահմանում՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին, որտեղ հարուցվում է հայ ազգի, հայ մարդու շահը և իրավունքը, մեղավորը թշնամին է, և ինքը պատադսխանը պետք է  զգա ազգովի»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Այլ մանրամասներ՝ տեսանյութում