Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների:

 

Հայկական զինուժը դիմելով համարժեք գործողությունների հակահարված տալով, հակառակորդին հասցնելով կորուստներ, նրան հետ է շպրտել ելման դիրքեր,- այս մասին այսօր ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել վերջին օրերին շփման գծում զոհված զինծառայողների հիշատակը: