Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի հիշատակը: Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավով նշեց, որ վախճանվել է նախկին պատգամավոր, կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանը:

 

«Օրենսդիր և գործադիր մարմիններիում իր ծանրակշիռ գործունեությամբ, արցախյան ազատամարտին ակտիվ մասնակցությամբ նա մեծ ներդրում է ունեցել մեր պետության կառուցման և կայացման գործում: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգել մեր գործընկերոջ հիշատակը»,- ընդգծեց Սահակյանը:

 

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Դավիթ Զադոյանի հիշատակը: