Ազգային ժողովի պատգամավորներն արտահերթ նիստի մեկնարկին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակին:
Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլոր պատգամավորների անունից ցավակցեց Արմեն Երիցյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և հասարակությանը' պետական գործչի անժամանակ մահվան կապակցությամբ:
«Առաջարկում եմ խորհրդարանին մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Երիցյանի հիշատակը»,- ասաց Շարմազանովը:
Պատգամավորները հոտընկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին, երկարատև հիվանդությունից հետո, 55 տարեկանում մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: