Տնտեսական ապրանքների վրա դրվող դրոշմապիտակներն այսուհետև կլինեն ավելի փափուկ և երեխաների համար անվտանգ: Կառավարության նիստում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մենք այս հարցը քննարկելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել, որ դրոշմապիտակների ցելոֆանե հատվածը, որը հեշտ պոկվում է, կարող է որոշակի պատահարների առիթ դառնալ: Երեխաները դրանք կուլ են տալիս: Վարչապետի հետ քննարկումներից հետո որոշվել է փոխել դրոշմապիտակների տեխնիկական պայմանները: Այդ ցելոֆանե պատյանի հաստությունը 50 միկրոնից իջեցվել է 36 միկրոնի, որն այն դարձնում է ավելի փափուկ, սոսինձն էլ ավելի ամուր է փակցնելու և լինելու է ավելի բարակ»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ երկու օր առաջ մրցույթը կայացվել է, և հաղթողն արդեն հայտնի է