Անգլիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ` ի պատիվ «Քարդիֆ Սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի: Այս մասին տեղեկացնում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Քարդիֆ» էր տեղափոխվել «Նանտ»-ից:
Հունվարի 21-ին ֆուտբոլիստ հրաժեշտ է տվել նախկին թիմակիցներին և մասնավոր ինքնաթիռով մեկնել Ուելս: Թռիչքից մեկ ժամ անց այն անհետացել է ռադարների տեսադաշտից: Հունվարի 24-ին ոստիկանությունը որոշում է կայացրել դադարեցնել որոնողական աշխատանքները:
ԱՊԼ-ի 24-րդ տուրի հանդիպումները կկայանան հունվարի 29-30-ը: