Իսպանիայի առաջնության բոլոր դիվիզիոնների խաղերն այս հանգստյան օրերին կսկսվեն մեկ րոպե լռությամբ: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նման կերպ ֆուտբոլիստները և երկրպագուները կհարգեն «Բարսելոնայի» նախկին մարզիչ Տիտո Վիլանովայի հիշատակը:
Ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սև թևկապերով:
Հի\եցնենք, որ Վիլանովան մահացել է երեկ' 46 տարեկան հասակում: Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 28-ին: