«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկացանք, որ վերջապես գտնվել է վարչապետի մամուլի խոսնակի թեկնածու։ Այս պաշտոնը, հիշեցնենք, Արման Եղոյանի՝ պատգամավոր դառնալուց ի վեր թափուր էր։ Վարչապետի ընտրությունը, մեր աղբյուրի վկայությամբ, կանգ է առել նախկին դիվանագետ, ՀԱԿ վարչության անդամ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի թեկնածության վրա։
Մենք կապվեցինք նրա հետ։ Իր՝ վարչապետի խոսնակ նշանակվելու մասին հարցին ի պատասխան, նա ասաց. «Ես տենց բանի մասին տեղեկություն չունեմ, զանգեք, խնդրում եմ, աշխատակազմ»:
Հարցին՝ Ձեզ նման առաջարկ չի՞ արվել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Տարբեր քննարկումներ են եղել` տարբեր հարցերի շուրջ, կոնկրետ որեւէ բան չենք պայմանավորվել: Ես այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում