Պաշտոնական Փարիզը, Մադրիդը և Բեռլինը պատրաստ են Վենեսուելայի նախագահ ճանաչել ընդդիմադիր Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոյին մեկ պայմանով միայն:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փարիզը, Մադրիդը և Բեռլինը կճանաչեն Գուայդոյի իշխանությունը, եթե Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջիկա 8 օրերի ընթացում չանցկացնի նոր ընտրություններ: «Վենեսուելայի ժողովուրդը պետք է ունենա իր ապագայի վերաբերյալ ազատ ընտրություն կատարելու հնարավորություն»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հունվարի 23-ին Վենեսուելայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների: Հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ զոհվել է ցույցերի առնվազն 26 մասնակից: Բերման են ենթարկել հունվարի 21-ից շարունակվող բողոքի ակցիաների 364 մասնակիցների: