Այսօր՝ հունվարի 29-ին, Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու՝ ՀՔԾ-ի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազությունը։