Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունվարի 11–ին, մեկնարկել էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը: Նիստը, սակայն, տեղի չունեցավ:
Արմեն Գևորգյանի փաստաբանի՝ Էրիկ Ալեքսանյաի խոսքով՝ նիստը չկայացավ այն պատճառով, որ պաշտպանական կողմը դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չէր ստացել, այսինքն՝ բողոքի օրինակին ծանոթ չի եղել և հնարավորություն չի ունեցել գրավոր առարկություն պատրաստելու համար:
«Դատարանից խնդրեցինք դատական նիստը հետաձգել, դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը տրամադրել, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա: Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ին»,-ասաց փաստաբանը: