ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը վատառողջ լինելու պատճառով ի վիճակի չի եղել ներկայանալու դատական նիստին:
Այս մասին դատարանում հայտնեց Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
«Նրա արյան ճնշումը բարձրացել է, ունի ուժեղ գլխացավ և ի վիճակի չէ տեղից վեր կենալու, այդ իսկ պատճառով հնարավորություն չի ունեցել ներկայանալու դատարան»,- ասաց Պետրոսյանը:
Արձանագրելով, որ, առողջական խնդիրներով պայմանավորված, Պավել Մանուկյանին հնարավոր չի եղել տեղափոխել դատարան ` նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատական նիստը հետաձգեց:
Նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին, ժամը 16:00-ին: