««ԵվրԱզԷՍ»-ի տարածքում ռուսական գազի գինը անչափ զգայուն հարց է»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ տարեվերջին Հայաստանում գազի գինը բարձրանա, Փաշինյանն արձագանքել է․
«Ինչո՞ւ եք այդպես կարծում: Ես հույս ունեմ, որ կլինի գների նվազում»: