Այսօր՝ հունվարի 29-ին, մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2) Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 31-ի N56-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
3) «Արաբկիր-սերվիս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
4) «Հողի և ունեցվածքի գործառնություններ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
5) Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
6) «Էլիտ-Պլազա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
7) «Ամերիա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
8) Քաղաքացի Լևոն Բարդակջյանին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
9) Քաղաքացի Սարգիս Կարապետյանին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
10) Քաղաքացի Իգոր Խաչատուրովին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: