Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ այսօր՝ մարտի 19-ին, գումարվել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Օրակարգում հետևյալ հարցերն են՝
1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին
3. Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին
4. Երևան քաղաքում Եվրոպայի հրապարակ անվանակոչելու մասին
5. Գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին
6. Գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին
7. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին
8. Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հոկտեմբերի 8-ի N226-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին
9. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին
10. Հողամասերի նպտակային նշանակությունները փոխելու մասին
11. «Ս.Ա.Մ. Հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
12. Գույք նվիրաբերելու մասին: