«Ժամանակ» թերթը գրում է.
««ՊԵԿ-ի ու ՊԵԿ նախագահի շուրջ աղմուկը նոր ու հետաքրքիր փաստեր է հանում ջրի երես: Մասնավորապես՝ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ տարիներ առաջ մարդկանց պարտադրված պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերից մեկի՝ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը՝ Հովհաննես Պետրոսյանը, միաժամանակ նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պատկանող «Փի- էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրման նախաձեռնողն է, հիմնադիր բաժնետերերից մեկը, ինչպես նաև ընկերության տնօրենը: Մինչ այդ, Հովհաննես Պետրոսյանը «Քեյ- Փի-էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի ավագ մենեջերն էր և ղեկավարել է հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների բաժինը:
Իսկ մինչ այդ էլ ղեկավարել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառում և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչությունը: Հայտնի է, որ «Քեյ- Փի-էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ն պատկանում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Պետական պաշտոնի անցնելուց հետո նրա կինն ու աղջիկն են զբաղվում այդ գործով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում