«Իրատես» թերթը գրում է.
«Փետրվարի 17-ին Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է նաեւ «թավշյա հեղափոխությունից» հետո կարճ ժամանակահատված փոխմարզպետ աշխատած Վահան Զարոյանը: ՔՊ-ական թեկնածուն, ըստ «Իրատեսի» զրուցակցի, լավ է տիրապետում պահի թելադրանքով գործելու արվեստին:
«Մեր տեղեկություններով՝ Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչն էլ Փաշինյանը ներել չի կարողացել ու նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից»,- ասաց վարդենիսցի մեր զրուցակիցը: Վարչապետի ասածը, թե չեն հանդուրժելու հեղափոխության արժեքները խեղող երեւույթները, փաստորեն, նման դեպքերի համար էր: Մեզ նաեւ փոխանցեցին, որ դիպլոմ կեղծելու մասով թեկնածուի նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել, ինչը, սակայն, կարճվել է վերջին համաներման ժամանակ:
«Այս պահին Վարդենիսում մթնոլորտը լարված է: Զարոյանը փորձում է փաշինյանամերձ մարդ ներկայանալ ու ընտրողներին համոզել, թե ՔՊ-ն է իրեն առաջադրել, ինչն այդպես չէ: Ավելին, Փաշինյանին վերջինիս արարքն այնքան տհաճ է եղել, որ Վարդենիսի՝ հրաժարական ներկայացրած քաղաքապետի հեռանալուց հետո ԺՊ չի նշանակել, այնուհետ չի ընդգրկել ՔՊ-ի ռեյտինգային թեկնածուների ցանկում»,- ասացին տեղացիները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում