«Իրատես» թերթը գրում է. «Իշխանական ուժում միշտ էլ պաշտոնի կռիվն անպակաս է, իսկ երբ դրան էլ գումարվում են երիտասարդական ամբիցիաները, ինչպես ասում են, գլուխդ առ ու փախիր: Հիմա Նիկոլ Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը. բոլորն էլ ուզում են «չալաղաջ տեղերից» բաժին ունենալ:
Մեր տեղեկություններով, ի զարմանս թիմակիցների, Փաշինյանը որոշել է չսահմանափակվել միայն յուրայիններով, բայց այստեղ էլ ծանր վիճակում է, որովհետեւ տարբեր խողովակներով նրան հուշում են այս կամ այն մարդու «հրաշալի կադր» լինելու մասին, իշխանությունում եղած պաշտոնյաներին են «մեջ գցում»` վերջիններիս «հմայքներն» ի ցույց դնելով: Առայժմ վարչապետի պաշտոնակատարը ոչ մեկին հավանություն չի տվել, սակայն չի էլ մերժել, ասել է` սպասեք:
Ի դեպ, արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական աշխատանքի համար առաջարկ է եղել ներգրավելու հայտնի, փորձառու դիվանագետների, սակայն Փաշինյանը չի երաշխավորել նրանց: Հետաքրքիր է` ապագա վարչապետը կընտրի երիտասարդ, անփորձ կադրերի՞, թե՞ իշխանության մաս կկազմեն նաեւ կայացած ու լուրջ մասնագետները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում