Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: 

Պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ Քոչարյանը ներկա է դատական նիստին։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ի դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարացնելու մասին՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը, որի քննությունը շարունակվում է այսօր:

 

 

ՈՒՂԻՂ միացումը՝ News.am-ի։