ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է գտնվել իր կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանը։
«Պարոն Քոչարյանը ներկա է նիստին, անընդհատ խոսում է, լիքը կարևոր բան է ասել։ Ասում է, որ հիմարություն է ամեն ինչ։ Ապացուցվեց, որ գործը ջուր է»,- ասաց Ռուբեն Սահակյանը։
Միջնորդության քննությունը վերսկսվել է այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին։