ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Նախորդ դատական նիստին գործով դատախազները ժամանակ էին խնդրել դատարանից՝ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքին ծանոթանալու համար։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Օրբելյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին :