Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը։
«Դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ամբողջությամբ մերժեց: Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ»,-այս մասին քիչ առաջ Վերաքննիչ դատարանում ասաց դատախազ Վահագն Մուրադյանը: