ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ մինչեւ 5 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։