ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը մերժվեց: Այս մասին հայտնեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին մերժվել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել էին հենց այդ որոշումը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով' ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։