ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշվեց մերժել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ վերաքննիչ որոշումը։
Այսպիսով, առաջին ատյանի դատարանի որոշումը կմնա անփոփոխ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: