ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժել է Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս 2 ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել էր Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս 2 ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի որոշման դեմ, որը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին։
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։