Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին ասուլիսից հետո, որտեղ նա հայտարարեց ոլորտում մի շարք «բարեփոխումների» մասին, սոցիալական ցանցերում նկատվում է Թորոսյանի «ֆան-ակումբի»» ակտիվացում: Այդ ակտիվությունը հասկանալի կլիներ, եթե չլինեին մի շարք «բայց»-եր որոնք չեն կարող վրիպել մեր ուշադրությունից: Օրինակ՝ դեռևս հասկանալի չէ, թե 2019 թվականի համար որքան գումար է պետբյուջեից հատկացվելու Թորոսյանի կոռուցիայի տակ գտնվող ոլորտին, իսկ վերջինս արդեն ճոխ-ճոխ հայտարարություններ է անում, հանրությանը հավաստիացնելով, որ մի շարք` այս պահին բավական թանկ արժեցող ծառայություններ կդառնան անվճար, կամ էլ օրինակ կբարձրացվեն բուժաշխատողների աշխատավարձերը:
Եթե չկա բյուջե, չկա հաշվարկ ուրեմն նախարարի նման խոստումները ոչ այլ ինչ են, քան դասական պոպուլիզմ, սակայն այդ պոպուլիզմը չի խանգարում նախարարին լծվել սոցիալական մեդիայում սեփական անձի անխնա «ռասկրուտկային»՝ շատ դեպքերում անգամ մոռանալով իր բուն պարտականությունների մասին: Վերջինս այնքան է տարվել այդ «սուրբ գործով», որ ակամայից ենթադրում ենք՝ Թորոսյանը երազում է իր վարկանիշով հասնել, ինչու ոչ նաև գերազանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նախարարի «աստղայինը» այն աստիճան է տարել, որ վերջինս նույնիսկ հարկ չի համարում ներկա գտնվել իր՝ նախարարի պաշտոնը ստանձնելու երդմնակալությանը: Վերջինիս մամուլի խոսնակը հայտարարել է, որ նախարարը շատ ավելի կարևոր գործեր ուներ՝ արտերկրում: Վերջին իրադարձությունների ֆոնին չենք կարող բացառել, որ Հայաստան վերադառնալուն պես նախարարը իր PR ակցիայի շրջանակում կկազմակերպի երդմնակալության առանձին ճոխ արարողություն՝ ևս մեկ անգամ ընդգծելու իր վերին արտի ցորեն լինելու հանգամանքը…
Ստելլա Խաչատրյան