Այս պահին Ազգային ժողովում ընթանում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին ներկա են խմբակցության պատգամավորները, կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք պատգամավորներն անգամ տեղյակ չեն եղել հանդիպման օրակարգից: Ենթադրվում է՝ քննարկվելու են կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև փետրվարի 12-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստի օրակարգը:
Նշենք, որ լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել Ազգային ժողովի շենք։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրուցում ԱԺ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ լրագրողների մուտքի արգելքը պայմանավորված է ոչ աշխատանքային օրով․ «Ըստ հավատարմագրման կարգի՝ շաբաթ օրով հնարավոր է լրագրողները մուտք գործեն այն դեպքերում, երբ ԱԺ-ն ունի միջոցառում և աշխատակազմը հրավիրել է լրագրողներին»,- փոխանցեցին Ազգային ժողովից։