«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հատկապես ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո ՀՅԴ-ականները սկսեցին պարբերաբար խոսել Ղարաբաղյան խնդրում Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին: Անգամ ՀՅԴ ընդհանուր ժողովից հետո նրանք միջանկյալ հայտարարություն արեցին հենց ԼՂ բանակցային գործընթացի մասին: Երեկ ԱԺ կուլիսներում խոսվում էր այն մասին, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին իր մոտ է հրավիրել եւ հետաքրքրվել՝ արդյոք հայկական կողմի նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Նախարարը բացասական պատասխան է տվել: Երեկ այս թեմայի հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ իրապես եղել է նման հանդիպում եւ նման բովանդակությամբ զրույց: Նախարարը տվեց դիվանագիտական պատասխան. «Առկա է լիակատար համակարգում ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի միջեւ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում