«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարտի 2-ին գյումրեցիներին սպասվում է մեծ ու հետաքրքիր «էքշըն». թավշյա հեղափոխության սիմվոլը հեղափոխության մեկամյա տարեդարձի նախաշեմին՝ նույն Գյումրիում, որտեղից սկսվեց Փաշինյանի «դուխով» քայլարշավը։ Հրագ Սիմոնյանը հանդես կգա մեծ մենահամերգով, որի պաստառին «HRAG»-ը գրված է տրանսլիտով, համերգի անունը` «Դուխով»` հայատառ: «Աշենք տեսնենք՝ Հայաստանի նոր հիմնը էդ օրը կերգե՞ Հռագը, կըսեն՝ նոր հիմն կստեղծին։ Սաղ խաղերը խաղցել էինք, մնացել է Հռագը գա, էդ խաղն էլ խաղանք։ Փոխարեն մդածեն, թե գյումրեցին ինչըխ կաբրի, ինչըխ կգլորի ձմեռը. ընդրինք ըդոնց, կրակն ընգանք»,- ասաց Գյումրու «բարաքներում» ծանր պայմաններում ապրող մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում