«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՅԴ-ն, հետեւելով Հայաստանի նոր իշխանությունների օրինակին՝ կադրային ջարդ է սկսել իր վերահսկողության տակ գտնվող եւ իր քարոզչամեքենա հանդիսացող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում: Ըստ հեռուստաընկերության աշխատակիցների՝ գրեթե ամեն օր մարդ է կրճատվում, եւ բոլորը սրտատրոփ սպասում են իրենց հերթին: Սա կարող է կապված լինել ՀՅԴ-ի իշխանությունից դուրս մնալու հետ, որը ինքնըստինքյան հանգեցրել է կուսակցության ձախ եկամուտների կրճատմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում