ՀՀ Կառավարության որոշմամբ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ծնվել է 1979թ. մարտի 11-ին Գյումրի քաղաքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
2016 -2017թթ. մասնակցել է Կարիտաս Եվրոպա Ակադեմիայի (Բրյուսել) «Շահերի պաշտպանությունը և լոբբինգը տեղական, ազգային և ԵՄ մակարդակներում» ուսումնական դասընթացին: 2005 թ. պաշպտանել է գիտական թեզը. տեխնիկական գիտությունների թեկնածու է։ 1996-2004թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը «Կենսաբժշկական սարքեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ: 1996 թ. ավարտել է Գյումրու Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2018 թ.-ից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։ 2014թ.-ից «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն է: 2013-2016թթ․ եղել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգող: 2002-2017թթ. դասախոսել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում: 2003-2013թթ. աշխատել է որպես Շանթ ՀՌԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դադարով): 1998-2000թթ. եղել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում համակարգչային կուրսերի դասընթացավար:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2016թ.-ից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ է։ 2016 թ.-ից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։ 2016 թ.-ից «Երեխաների Պաշտպանության Ցանց» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ 2016 թ.-ից՝ «Տարեցների Պաշտպանության Ցանց»-ի խորհրդի անդամ։ 2015 - 2016 թթ. «Գյումրին Առանց Տնակների» հիմնադրամի խորհրդի անդամ 2014 - 2015 թթ. եղել է Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի համակարգող։ 2012 թ.-ից հանդիսանում է «Կայտբորդինգի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ 2012-2014 թթ. եղել է ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման» ՊՈԱԿ-ի առցանց դրամաշնորհների համակարգի փորձագետ։ 2006-2013 թթ. մի շարք տեղական ՀԿ-ներում իրականացրել է տարբեր ծրագրային գործառույթներ։ 2005 թ. ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի պատվավոր անդամ, 2002-2005 թթ. հանդիսացել է «ՀԱՊՀ Ինտելեկտուալ ակումբ»-ի հիմնադիր նախագահ։ 1998 թ.-ից «Արամազդ» ինտելեկտուալ ակումբի անդամ։
Անկուսակցական է։ Զինապարտ է, չի ծառայել: Ամուսնացած է, ունի երկու դուստր։