ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի օգնական»,- ասված է որոշման մեջ:

Շիրակի մարզպետի պաշտոնից Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 25-ին։ Քննարկվում էր, որ նա պետք է պաշտոն ստանա գլխավոր դատախազությունում կամ կնշանակվի ՄԻՊ։