Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Արցախ»-ը Ստեփանակերտում հյուրընկալեց «Ուրարտու»-ին:
Հանդիպման առաջին քառորդում «Արցախ»-ն առավելություն ուներ մրցակցի նկատմամբ (31:26): Սակայն «Ուրարտու»-ն վերագտավ իր խաղը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 59:59 հաշվով: Հաջորդ` երրորդ և չորրորդ քառորդներում «Արցախ»-ը քիչ առավելություն ուներ և ի վերջո հաղթեց 107:102 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Ուրարտու»-ից Մոնտի Բոյկինսն էր: