«Հրապարակ» թերթը գրում է.
«Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով կալանավորված 2 անձանցից մեկին նոյեմբերին բաց են թողել, քանի որ ցուցմունք տվել է նրա դեմ, իսկ Կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն, Եվրոպական համալսարանի նախկին ռեկտոր Վիկտոր Մարտիրոսյանը կալանքի տակ է, քանի որ իր քավորի՝ Ա․ Հարությունյանի դեմ ցուցմունք չի տալիս։ Եվ քանի որ վերջինս փախուստի մեջ է, մի ելք կա՝ գործից անջատել Մարտիրոսյանի մասը, ում մեղքն այն է, որ նրա հաշվին է փոխանցվել Արամ Հարությունյանին մեղսագրվող կաշառքի գումարի մի մասը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում