Մոսկվայում 84 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի և թատրոնի ռուս դերասան, ռեժիսոր, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Յուրսկին:
Սերգեյ Յուրսկին ծնվել է Լենինգրադում: Նա Մոսկվայի Ցվետնոյ բուլվարի կրկեսի գեղարվեստական ղեկավարն էր, ղեկավարում էր Լենկոնցերտը:
Սովորել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Ուսումնառության ժամանակ մասնակցել է Լենինգրադի պետական համալսարանի թատրոն-ստուդիայի բեմադրություններին, որոնք ղեկավարում էր դերասան և մանկավարժ Եվգենիա Կարպովան: 1955 թվականին, իրավաբանության ֆակուլտետի երրորդ կուրսն ավարտելուց հետո, նա ընդունվում է Ա. Ն. Օստրովսկու անվան Լենինգրադի թատերական ինստիտուտ: 2-րդ կուրսն ավարտելուց հետո, 1957 թվականին, Սերգեյ Յուրսկին հրավիրվում է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն: 1960-ականների կեսերին թատերախմբի առաջատար դերասաններից էր, նրա խաղացած լավագույն դերերից են Չացկին, Տուզենբախը, Եզոպոսը, պրոֆեսոր Պոլեժաևը:
Այստեղ Սերգեյ Յուրսկին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր` 1974 թվականին բեմադրելով «Մոլիեր» պիեսն՝ ըստ Միխայիլ Բուլգակովի: Դերասանին մեծ ճանաչում են բերում Վիկնիկսորի («ՇԿԻԴ հանրապետություն» ֆիլմում) և Օստապ Բենդերի («Ոսկե հորթը» ֆիլմում) դերերը: Հանդես է եկել որպես ասմունքող դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով: 1978 թվականին Սերգեյ Յուրսկին տեղափոխվել է Մոսկվա և դարձել է Մոսխորհրդի անվան թատրոնի դերասան, այնուհետև` ռեժիսոր: 1991 թվականից միաժամանակ խաղում և ներկայացումներ է բեմադրում «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի բեմում: 1970-ականներին իր կողմից գրած «Չերնով» պատմվածքը դարձել է կինոյում որպես ռեժիսոր նրա առաջնախաղի գրական հիմքը: 2011 թվականին դարձել է «Թատերական աստղ» մրցանակի դափնեկիր: Սերգեյ Յուրսկին մի քանի արձակ գրքերի և պիեսների հեղինակ է, որոնք հրապարակել է Վացետիս կեղծանվամբ: