Մարտի 14-ին 81 տարեկան հասակում մահացել է խորհրդային այլախոհ, իրավապաշտպան, «Գլասնոստ» ամսագրի եւ համանուն իրավապաշտպանական հիմնադրամի հիմնադիր Սերգեյ Գրիգորյանցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Աննան։
«Այսօր մահացել է հայրս՝ Սերգեյ Գրիգորյանցը։ Հավերժ հիշատակ»,- գրել է նա։
Մահվան պատճառը չի նշվում։