Կյանքի 99-րդ տարում մահացել է խորհրդային հետախույզ, բրիտանական MI6 կազմակերպության նախկին սպա Ջորջ Բլեյքը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության լրատվության վարչությունից:
«Ծանր լուր է ստացվել. կյանքից հեռացել է լեգենդար Ջորջ Բլեյքը»,- հայտնել են վարչությունից:
Ջորջ Բլեյքը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 11-ին, Նիդերլանդներում: 1942թ. տեղափոխվել է Անգլիա, այնուհետև' Խորհրդային Միություն: