SHANTNEWS-ի տեղեկություններով՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո մահացել է հետախույզ Գոհար Լևոնովնա Վարդանյանը։

Գոհար Վարդանյանը 93 տարեկան էր։

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Լենինական (Գյումրի) քաղաքում: 1930-ականների սկզբին ընտանիքով տեղափոխվել են Իրան:

16 տարեկան հասակում մտել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը, որի հետ Իրանում ակտիվ հետախուզական աշխատանք է կատարել բարդ պայմաններում:

1943-ին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի խորհրդաժողովի անվտանգության ապահովման գործողությանը, որի ժամանակ կանխվել է ՝Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը:

 

Գոհար Վարդանյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։