ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ Արցախի Հանրապետությունում էր և այցելեց նաև զորամասեր: Ծառուկյանը զորամասերում ծանոթացավ պայմաններին, ապա հետաքրքրվեց, թե ինչի կարիք ունեն մեր թիկունքը պահող տղաները:

Բարձրաձայնվեց մարզագույքի և մարզասարքերի բացակայության խնդիրը:

Այցից ընդամենը 4 օր անց անհրաժեշտ մարզագույքով և մարզասարքերով բեռնված մեքենան Արցախում էր: