«2012-2013 թվականներին երթուղային ցանց է մշակվել, որի շնորհիվ մենք ստացել ենք 249 ավտոբուս Չինաստանից, եւս 170 ավտոբուս էլ ներկրվել է մասնավոր կազմակերպությունների կողմից: Այդ ընթացքում 30 միկրոավտոբուսային երթուղի է փակվել, որոնց կա՛մ փոխարինել են, կա՛մ փակվել է ընդհանրապես»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ անդրադառնալով տրանսպորտի խնդրին:
Նա նշեց, որ տրանսպորտի խնդիրն առաջնահերթ է քաղաքի համար:
«Այսօր էլ գծատերեր կան: Նոր ցանցի ժամանակ մոտեցումն այլ է, հավանաբար կազատվենք, բայց քանի որ չունենք, ցանցը պետք է սպասարկեն օպերատորները»,-ասաց նա։
Հարցին՝ նախկին պաշտոնյաներ կա՞ն գծատերերի մեջ, Գալուստ Սահակյանի որդու անունն է պարբերաբար շոշափվում, Նավասարդյանը նկատեց․
«Շոշափել չգիտեմ, Գալուստ Սահակյանի եւ իր որդու անունով երթուղի չկա: Փաստաթղթերով չունեմ»,-ասաց նա: