ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը: Այսօրվա նիստը մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ելույթով: 

Պատգամավորի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները բազմիցս նշում են, որ ոչ մի տեղ գրված չէ, թե ինչպիսին պետք է լինի կառավարության ծրագիրը և հիշեց «Հարսանացուն հյուսիսից» ֆիլմից այն հայտնի դրվագը, երբ Սերոբն ասում է.

«Ուրիշները մարդ են մեջ գցում, որ հետներս խորհուրդ անեն, ձեզ համար` հեչ»:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ կարելի էր զանգել, հարցնել, իրենք էլ կհուշեին, որ կա 2015 թվականի  հունվարի 22-ի կառավարության երկրորդ արձանագրային որոշումը, որտեղ հստակ գրված է, թե ինչպիսին պետք է լինի ծրագիրը: