Կառավարության ծրագրի՝ Ազգային ժողովում հավանության արժանանալուց հետո կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք մշակելու են այդ ծրագրից բխող միջոցառումների ծրագիր, սակայն դրանից զատ կազմվելու է նաև տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկ։ Նիկոլ Փաշինյանը թվարկեց դրանք՝
-վերանայել բոլոր ներդրումային ծրագրերը,
-կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ մշակել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդրի լուծման համար,
-արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները։
Մանրամասները՝ տեսանյութում: