«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց, թե ինչու է նա կառավարության ծրագրում նշել տնտեսության 5 տոկոսի աճը: 

«Դուք զգուշավորության մի շեմ եք վերցրել, որը բոլոր նախորդ կառավարություններն ունեին: Հեղափոխության տեսակետից՝ 5 տոկոսը պետք է հանել ծրագրից, որովհետև ձերը թռիչքի հեղափոխություն է և պետք չի, որ այդտեղ թիվ նշվի: Կցանկանայի, որ տնտեսական հեղափոխության պայմաններում կառավարության ագրեսիվ տնտեսական քաղաքականություն տեսնեի այս ծրագրում: Դուք նշում եք, որ կառավարությունը միայն մասնակիցն է այդ տնտեսական հեղափոխության, այնինչ քաղաքական հեղափոխության պարագայում դուք նշեցիք, որ հենց առաջնորդները պետք է առաջնորդեն տնտեսական հեղափոխությունը:

Այս դեպքում դուք ուզում եք հետ քաշվեք, ժողովուրդը տնտեսական հեղափոխություն անի՞»,-ասաց Բագրատյանը: 

 

Մանրամասները՝ տեսանյութում: